fbpx
Կրթություն

Ամփոփվել է առարկայական օլիպիադաների քաղաքային փուլը

2020-2021 ուսումնական տարվա առարկայական օլիպիադաների քաղաքային փուլի արդյունքներով Երևանի հիմնական, միջնակարգ, ավագ դպրոցների և կրթահամալիրների 69 աշակերտ արժանացել է առաջին, 120-ը՝ երկրորդ և 201 աշակերտ՝ երրորդ կարգի դիպլոմի:

Առաջին տեղը զբաղեցրած մրցանակակիրներին պարգևատրել են Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը և հանրակրթության վարչության պետ Կարեն Սարգսյանը:

«Առարկայական օլիմպիադաները, որ նպատակ ունեն հայտնաբերել տաղանդավոր, շնորհալի և ստեղծագործական կարողություններ ունեցող սովորողներին, զարգացնել ուսումնական առարկաների նկատմամբ հետաքրքրությունն ու նպաստել կայուն գիտելիքների ստացմանը, ևս մեկ անգամ հնարավորություն են ընձեռում հավաստիանալու, որ մեր դպրոցներում ուսանում են հիրավի օրինակելի պատանիներ, որոնց վստահվելու է մեր հայրենիքի հավերժող երթի առաջնորդությունը: Այս առումով մեծ գնահատանքի է արժանի մանկավարժների անուրանալի դերը: Շնորհավորում եմ ձեզ՝ սիրելի՛ աշակերտներ, մաղթելով, որ ներկայիս ձեռքբերումները ձեզ համար խթան լինեն նորանոր բարձունքների նվաճման»,- ընդգծել է փոխքաղաքապետը:

Աշակերտներից բացի, օլիմպիադայի քաղաքային հանձնաժողովների մի շարք անդամներ ևս արժանացել են խրախուսանքի:

Միջոցառմանը մասնակցել են նաև Մեգապոլիսների 5-րդ միջազգային օլիմպիադայի Երևանի թիմի անդամները, որոնք այս տարի ևս գրանցել են բարձր արդյունքներ. անհատական մրցույթում դպրոցականները նվաճել են 4 արծաթե, 1 բրոնզե մեդալ՝ թիմային հաշվարկով արժանանալով 2-րդ կարգի գավաթի: Միջազգային օլիմպիադային մասնակցել են 31 խոշոր քաղաքի ավելի քան 220 աշակերտ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ