fbpx
Աշխարհ

Պաղեստինը առողջապահական օգնություն է խնդրում աշխարհի երկրներից

Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ ավելի քան 50 հազար բնակիչ Գազայի հատվածում զրկվել է տանիքից իսրայելական բանակի հասցրած ավիահարվածների հետևանքով։

«Իսրայելական զավթիչների ագրեսիան անպաշտպան քաղաքացիների դեմ տանիքից զրկել է 50.000 քաղաքացու, որոնք տեղավորվել են ժամանակավոր կացարաններում: Այն պայմանները, որոնցում այժմ գտնվում են տարեց մարդիկ, կանայք ու երեխաներ, քրոնիկ հիվանդներ, չեն կարող չանդրադառնալ նրանց առողջության վրա»,- հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը:

Հիշեցնենք, որ այսօր ուժի մեջ է մտել իսրայելա-պաղեստինյան զինված բախումները դադարեցնելու մասին հայտարարությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ