Սեպտեմբերի 18-ին ՀՀ ոստիկանություն է զանգահարել Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանը և հայտնել, որ ինքը ՌԴ նախագահի նկարով պաստառ է պատվիրել, որը գովազդային վահանակով տեղադրված է Կոտայքի մարզի Քաղսի գյուղի վարչական տարածքի Ճանապարհային ոստիկանության նախկին հենակետի մոտ: Հաղորդման ներկայացնելու օրը նա նկատել է, որ պաստառի վրա ներկ է լցված: Վնասի չափը և հանգամանքները պարզվում են:
- Տաշիրը ՀՀ-ի արտադրության, տուրիզմի և գործարարության ոլորտում 130 մլն դոլարի ներդրում կանի
- Հայաստանում բարձրորակ ենթակառուցվածքներով 3 արդյունաբերական պարկ կստեղծվի
Այս մասին հայտնել է «Առավոտը»։