fbpx
Ժամանց

Քայլի Ջեները տեսանյութ է հրապարակել, որտեղ դուստրը պարում է իր Rise and Shine երգի ռեմիքսի ներքո

Հայտնի կին բիզնեսմեն, հեռուստաաստղ Քայլի Ջեները իր Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ իր և ռեփ կատարող Թրևիս Սքոթի 1-ամյա դստեր՝ Սթորմին պարում է Քայլիի՝ վերջին օրերին մեծ տարածում գտած Rise and Shine երգի ռեմիքսի ներքո:

Պարելիս Սթորմին նայում է մորը և հարցնում. «Հայրի՞կն է երգում»: Իսկ Քայլին պատասխանում է․ «Ոչ, փոքրիկս, մայրիկն է երգում»:

Սակայն փոքրիկն այդքան էլ հեշտությամբ չի համաձայնվում և շարունակում է «պնդել», որ իր հայրն է երգում:

Քայլիի հարցին, թե արդյոք ցանկանում է, որ հայրիկը երգի, փոքրիկը դրական պատասխան է տալիս: «Ինձ մոտ լավ չի՞ ստացվում»,- կատակում է Քայլին:

Տեսանյութը Քահլին մակագրել է «Հայրիկի դուստրը»:

https://www.instagram.com/p/B3uxHRfnQfa/

Հիշեցնենք, որ Քայլի Ջեները և ռեփեր Թրևիս Սքոթը բաժանվել են երկու տարվա համատեղ կյանքից հետո: Ըստ հաղորդման՝ զույգն այլևս միասին չի ապրում, սակայն ի շահ իրենց երեխայի՝ մշտապես կապի մեջ են:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ