fbpx
Աշխարհ

Քենիայում առնվազն 10 մարդ է սպանվել բողոքի ցույցերի ժամանակ

Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում առնվազն 10 մարդ է սպանվել հարկերի բարձրացման դեմ բողոքի ցույցերի ժամանակ, հայտնում է Reuters-ը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ոստիկանությունը նախ արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ է կիրառել ցույցը ցրելու համար, ապա կրակ է բացել ցուցարարների վրա, ովքեր փորձում էին ներխուժել Քենիայի օրենսդիր մարմինը, որտեղ այդ պահին տեղի էր ունենում ֆինանսական օրինագծի քվեարկությունը։

Երկրով մեկ բողոքի ալիք հարուցած հարկային փոփոխությունների օգնությամբ կառավարությունը, ինչպես հայտարարում է, նպատակ ունի լրացուցիչ 2,7 միլիարդ դոլարի հարկեր հավաքել արտաքին պարտքի ծավալները կրճատելու համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ