fbpx
Ժամանց

Քենիացի խոհարարը գինեսի նոր ռեկորդ է սահմանել

Քենիացի ավագ խոհարար Մալիխա Մոհամեդը կերակրի անընդհատ պատրաստման բացարձակ համաշխարհային ռեկորդ Է սահմանել՝ ուղիղ 75 ժամ: Այդ մասին հայտնել Է չինական The Star պարբերականը:

Դրանով իսկ գերազանցվել Է Լոս Անջելեսից խոհարար Ռիկի Լումպկինի՝ 16 ամիս պահպանվող նվաճումը, որն անընդհատ կերակրատեսակներ Է պատրաստել 68 ժամ 30 րոպե եւ 1 վայրկյան, նշել Է հրատարակությունը: Այժմ քենիացի խոհարարուհու արդյունքը կզբաղեցնի Գինեսի ռեկորդների գրքի համապատասխան վարկանիշի առաջին հորիզոնականը: Իր ռեկորդը Մալիխան սալիկի մոտ սահմանել Է Քենիայի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Մոմբասայում:

Պատրաստելու համար նա ընտրել Էր ազգային եւ միջազգային խոհանոցի 400 բաղադրատոմս: Ինչպես նշել Է պարբերականը, նրա պատրաստած բոլոր կերակուրները հանձնվում են մանկատների եւ բարեգործական կազմակերպությունների: Այս մասին հաղորդել Է ТАСС-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ