Վահան Քերոբյանն ընդունել է «Lufthansa» ավիաընկերության ներկայացուցիչներին

Ամենադիտվածներ

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն հայտնել է, որ օգոստոսի 11-ին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է «Lufthansa» ավիաընկերության ներկայացուցիչներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Lufthansa» ընկերության հետ համագործակցության հեռանկարներն ու ուղիները, ընդգծվել Հայաստանի համար զբոսաշրջության ոլորտի առաջնահերթությունները։

Կարևորելով Հայաստան-Գերմանիա գործարար կապերի ակտիվացումը՝ Վահան Քերոբյանը նշել է, որ զբոսաշրջության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության զարգացման մեծ հնարավորություններ և հեռանկարներ կան։ Ներկայացնելով Հայաստանի համար կարևոր զբոսաշրջային շուկաները՝ նա ընդգծել է այդ ոլորտում հատկապես որակի վրա շեշտադրում անելու պետական քաղաքականությունը։ Այս համատեքստում նախարարը խոսել է Գերմանիայից Հայաստան զբոսաշրջային հոսքեր ունենալու կարևորության մասին և ընկերության ներկայացուցիչների հետ մտքեր փոխանակել երկու երկրների միջև այդ հոսքերի ակտիվացման նպատակով համատեղ մարքեթինգային արշավներ կազմակերպելու հարցերի շուրջ։

«Lufthansa» ընկերության ներկայացուցիչներն իրենց հերթին նշել են, որ Հայաստանը նախընտրելի զբոսաշրջային ուղղություն է գերմանացի զբոսաշրջիկների համար, հետևաբար՝ իրենք շահագրգռված են օգտագործել դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքեր բերելու հնարավորությունը և պատրաստ են համագործակցել մարքեթինգային արշավների կազմակերպման և իրականացման աշխատանքներում։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Գյումրիում «Lufthansa» ավիաընկերության հաբ հիմնելու հարցը և Գյումրիի օդանավակայանից «Lufthansa» ավիաընկերության ինքնաթիռներով թռիչքներ իրականացնելու հնարավորությունը։

Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանն ավելացրել է, որ գերմանական շուկան ևս շատ հետաքրքիր է Հայաստանի համար և այդ նպատակով օգոստոսի վերջին Հայաստանում նախատեսվում է անցկացնել ճանաչողական այց Գերմանիայի զբոսաշրջության ոլորտի ավելի քան 60 ընկերությունների մասնակցությամբ, որը լավ հնարավորություն է երկու երկրների զբոսաշրջային ներուժը ներկայացնելու և համագործակցության նոր ուղիներ գտնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();