fbpx
Տնտեսություն

Քերոբյանը շարունակում է հանդիպումները Իրանում

Իրանում ՀՀ դեսպանության Facebook-ի էջում գրված է․

«Հունվարի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ալիռեզա Ռազմհոսեյնիի և ԻԻՀ Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմմաթիի հետ։

ՀՀ էկոնոմիկայի և ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարների միջև հանդիպման արդյունքում ստորագրվեց հուշագիր:

Հանդիպումներին իրանական կողմից մասնակցեցին պետական մարմինների և տնտեսության ոլորտի լայն շրջանակի ներկայացուցիչներ։

Քննարկումների ընթացքում անդրադարձ եղավ երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող բազմաթիվ խնդիրների, ինչպես նաև առանձին ծրագրային առաջարկությունների։

Հայկական պատվիրակությունը նաև այցելեց «Mammut» արդյունաբերական համալիր և «Cinnagen» դեղագործական ձեռնարկություն»:

https://www.facebook.com/armembiran/posts/5321761417848944

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ