ՀՀ Ազգայի ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Արդեն մի քանի ժամ շարունակ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը համառ ջանասիրությամբ փորձում է հերքել Գագիկ Ծառուկյանի՝ խորհրդարանում արած հայտարարությունն այն մասին, որ Աբու Դաբիի թագաժառանգը, ով Հայաստանում խոշոր ներդրումներ կատարելու ցանկություն է ունեցել, Հայկ Մարությանի հետ հանդիպումից հետո հիասթափված հեռացել է:
Ես իհարկե հասկանում եմ, որ Կարապետյանն, ով վերջին շրջանում քաղաքապետի համար դարձել է քավության նոխազ և վերջինիս պատճառով ստիպված է լինում հատնվել զավեշտալի իրավիճակներում, կրկին հանձնարարություն է ստացել ցանկացած գնով պարզերես անել իր վերադասին: Սակայն ստիպված եմ հիասթափեցնել, քանի որ ընդամենը մի քանի ժամից նա կրկին հայտնվելու է ամոթալի իրավիճակում և համոզվելու է, որ դատարկ խոսելով և շաղակրատությամբ չի կարողանալու հանրությանը թյուրիմացության մեջ գցել:
Սեփական անտեղյակությամբ փայլող մամուլի խոսնակին գործընկերաբար հորդորում եմ նույն խանդավառությամբ այլևս չշարունակել հարցազրույցները, քանի որ քիչ անց հրապարկվելիք փաստերն ապացուցելու են, թե ով է իրական ստախոսն ու օդի մեջ խոսողը»:
Նշենք, որ այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ԲՀԿ առաջնորդ Գագիլ Ծառուկյանը լրագրողնրի հետ զրույցում ասել է, որ «Ռոտանա» հյուրանոցային ցանցի տերը երկու հյուրանոց էր ուզում կառուցել Երևանի կենտրոնում, որ զբոսաշրջությունն ավելի զարգանար, իսկ թագաժառանգը իր հոր անունով հիվանդանոց էր ուզում կառուցեր, անվճար, որ կարիքավորները կարողանային դրանից օգտվել: Նրանք հանդիպել են քաղաքապետի ու ճարտարապետի հետ ու հանդիպումը կես ժամ է տևել ու մարդիկ հիասթափված դուրս են եկել, իրենց ներդրումենրի մասին մոռացել են։
https://www.facebook.com/iveta.tonoyan/posts/2742163489156151