Քիչ մնաց, հաջորդ տարում կսկսվի Հայաստանի ոտքի կանգնելու առաջին դողացող քայլերը․ Հրանտ Վարդանյան

Հրանտ Վարդանյանը Facebook-ի իր էջում լավատեսական խոսքով է հանդես եկել՝ կապված Հայաստանի Հանրապետության ապագայի հետ։

«Քիչ մնաց, տարին անշառ ճանապարհենք ու հաջորդ տարում կսկսվի ՀՀ ոտքի կանգնելու առաջին դողացող քայլերը։

Իմ վաղվա լինելը միշտ էլ կասկածի տակ եմ առնում, բայց Հայաստանի ծաղկելուն՝ անկասկած եմ հավատում:

Անունները չեմ կարևորում, դա ժամանակը ցույց կտա, բայց, որ մեր երկրին մի նոր սկսվող, անծանոթ էտապ է սպասվում, որպես տարածաշրջանում զարգացող ինքնիշխան երկիր՝ կասկած չունեմ։

Կարծում եմ, մենք շատ ծանր անեծքի տակից ենք դուրս գալու, ինչը մեր քրմերի կողմից էր տրվել՝ դեռ տաճարները քանդելու, վերափոխելու ժամանակներից։ Երևի նրանց անեծքի ազդեցության ժամանակն է սպառվում։

Որովհետև այն մենը, ինչը դարեր շարունակ ու մինչ այսօր կատարվել է մեզ հետ՝ անեծքից խելակորույս եղածի, մոլորվածի, գլուխը պատից պատ խփող խենթ մուրացկանի պահվածք է եղել», – գրել է Վարդանյանը։

Ամենաթարմ