fbpx
Հասարակություն

Դիլիջանում այրվել է ավտոտնակն ու ներսի Opel-ը

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 01:09-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի Կալինինի փողոցի տներից մեկի բակում գտնվող ավտոտնակում հրդեհ է բռնկվել:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ-ի պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 02:02-ին, մարվել` 02:37-ին: Այրվել են ավտոտնակը (մոտ 50 քմ) և ներսում կայանած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ