Քիմ Քարդաշյանի SKIMS ապրանքանիշն իր հեռուստատեսային դեբյուտն է կատարել Ֆրեն Լը Բոնի կողմից կազմակերպված «այլաշխարհիկ» տեսաարշավով, որը կոչվում էր «SKIMS Lab»:
Գործողությունները տեղի են ունենում տիեզերքում, որտեղ Քարդաշյանը ֆուտուրիստական լաբորատորիայում ստանձնում է «գլխավոր ինժեների» դերը։ Այնտեղ նա վերահսկում է բրենդի հայտնի մոդելների որակը՝ ներառյալ ձգող ներքնազգեստները, շապիկները եւ կրծկալները։ Նա դա անում է իր «կլոնների» բանակի հետ, ովքեր փորձության են ենթարկում գործվածքների ձգվածությունը, հարմարավետությունն ու հարթությունը:
«Քանի որ սա հեռուստատեսության համար ստեղծված մեր առաջին արշավն է, մենք իսկապես ցանկանում էինք հեռուստադիտողներին տանել SKIMS-ի տիեզերք եւ ստեղծել ֆիլմ մեր ապրանքանիշի պատմության եւ արտադրանքի մշակման մեր սրամիտ, բայց տարօրինակ մոլուցքի մասին», – ասել է Քարդաշյանը: