fbpx
Հասարակություն

Շենքի բակում սնդիկ է թափվել․ ԱԻՆ-ի քիմիկները սահմանազատել են տարածքը

Հունիսի 11-ին, ժամը 08:58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 36/2 շենքի բակում մեծ քանակությամբ սնդիկ է թափված, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ շենքի բակում հայտնաբերվել է ապակյա կոտրված տարա և մոտ 300 գրամ սնդիկ (ցրված վիճակում)։

Քիմիկները սահմանազատել են տարածքը, հավաքել սնդիկը և փոխանցել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ