fbpx
Իրավական

ՔԿ-ն պարզաբանել է իր աշխատակցի մասնակցությամբ միջադեպի որոշ հանգամանքներ

Qnnchakan-komite-1024x563

Հունիսի 1-ին ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է հունիսի 30-ին իր աշխատակից Նարեկ Շահինյանի մասնակցությամբ Իսահակյան-Տերյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի որոշ հանգամանքներ։

2021թ. հունիսի 30-ին Երևան քաղաքի Իսահակյան-Տերյան փողոցների հատման խաչմերուկում մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի աշխատակից Նարեկ Շահինյանն ստացել է մարմնական վնասվածքներ, ինչի կապակցությամբ դիմել է բժշկական օգնության:

«Բուժհիմնարկից ստացված համապատասխան հաղորդագրության հիման վրա՝ դեպքի հանգամանքները պարզելու և մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով նախապատրաստվում են նյութեր:

Տեղեկացնում ենք, որ Նարեկ Շահինյանը ծաղկի կրպակի հետ որևէ առնչություն չունի, ուստի էլեկտրոնային մամուլում տարածված այն տեղեկատվությունը, թե իբր վիճաբանության պատճառ է հանդիսացել քաղաքապետարանի աշխատակիցների կողմից ծաղկի կրպակի ապամոնտաժումը, իրականության հետ որևէ աղերս չունի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է զերծ մնալ չճշտված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածելուց:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ