fbpx
Իրավական

ՔԿ նախագահը մեկնել է Տավուշ դեպքերի վայրերի զննությունները ղեկավարելու նպատակով

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու և Ժնևյան կոնվենցիաների պահանջները, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը կոպտորեն խախտելու փաստերով հարուցված քրեական գործերի քննությունը կազմակերպելու և դեպքերի վայրերի զննությունները ղեկավարելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը մեկնել է Տավուշի մարզ:

«Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու և Ժնևյան կոնվենցիաների պահանջները, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը կոպտորեն խախտելու, խաղաղ բնակչության ուղղությամբ ծանր հրետանային տեխնիկայով, ականանետերով և այլ զինատեսակներով կրակոցներ արձակելու փաստերով ՀՀ քննչական կոմիտեում հարուցված 30 քրեական գործով նախաքննությունները կազմակերպելու և դեպքերի վայրերի զննությունները ղեկավարելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը մեկնել է ՀՀ Տավուշի մարզ, եղել Բերդ քաղաքի, Չինարի և Այգեպար բնակավայրերի դեպքերի վայրերում:

Քննչական կոմիտեի նախագահի ղեկավարությամբ կատարվել են դեպքերի վայրերի զննություններ, զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորյային քննչական բաժնի և Տավուշի մարզային քննչական վարչության աշխատակիցներին տրվել են կոնկրետ հանձնարարականներ»,- ասված է հաղորդագրության մեջ։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2154870484659689&id=523772197769534&__xts__[0]=68.ARD2hqI_5QMcxIFlK_D2iRoU9V-yzi1hSG97quy89GL6FXC3FODgGhZCOKcQzWZvKsdk0Bofk6ATxeInA84_MDjWp7gKdan6zxc8hma3ZR9DZoHKNXryqRY7pVeL0haA8Z06U62l3ysXVOoTJ1_w3dte537wmhy3Y1bpP-ZwudC8SfugpT8B62kVds8Isv1OTNBOku6zkdEQ7pBheKYV0jWmi_7qAm8aCIMNAsZJSpB6nVgDiTDHEIBwOAMXf6o_f5nViDwgbR04GWtT9GjIErtZhIPfbe0Z4rvEjSjfAGEH704bxbUXvCvrruYSXwqoKAm6coertU94qI3uY54lk7mH_g&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ