Օգոսոտոսի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի վարչական տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում օգոստոսի 17-ի ժամը 15:00-ի սահմաններում հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով աջ սրունքի վերին երրորդականի հետին մակերեսի շրջանում հրազենային մարմնական վնասվածք է ստացել նույն զորամասի հետախուզական վաշտի գնդացրորդ, պարտադիր ժամկետային զինծառայող:
- Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ զինծառայող է վիրավորում ստացել
- Ադրբեջանի սադրանքների հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող
«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 7-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրության մեջ։
