Քննչականը որոնում է տեսագրությունում պատկերված անձին (ՏԵՍԱՆՅՈւԹ)-Azat TV
Իրավական
15:07 26/11/2021

Քննչականը որոնում է տեսագրությունում պատկերված անձին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ տեսապատկերված անձը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։

«Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժին», – ասված է ՔԿ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ