fbpx
Կրթություն

Դիմորդները քննական կենտրոններ պետք է գնան դիմակով. Նախարար (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում ներկայացրեց այս տարի ընդունելության քննությունների հետ կապված խնդիրները, նաև թե ինչպես են դրանք անցկացվելու:

«Օրերն արդեն նշանակված են. հուլիսի 2-ին մեկնարկում են քննությունները, անցկացվելու են 4 օր՝ առաջին տասնօրյակի զույգ օրերին:

Հուլիսի 2-ին լինելու են օտար լեզուների քննությունները: Հուլիսի 4-ին կլինի քննություն հայոց պատմություն, աշխարհագրություն և քիմիա առարկաներից:

Հուլիսի 6-ին միայն մաթեմատիկայի քննությունն է լինելու և հուլիսի 8-ին՝ հայոց լեզու, գրականություն, կենսաբանություն, ֆիզիկա առարկաները:

Դիմորդները կստանան տեղեկատվություն, թե որ քննական կենտրոններում են հանձնելու քննությունները: Այդ թերթիկները դիմորդները կարող են իրենք տպել կամ դրանք ստանալ իրենց դպրոցներից»,-ասաց նա:

Նախարարը թվարկեց, թե որտեղ են լինելու քննական կենտրոնները:

«Մենք այս գործընթացին ներգրավում ենք ոստիկանությանը և տարածքային կառավարման մարմիններին: Զրուցել եմ մարզպետների հետ, նաև խոսելու եմ ոստիկանապետի հետ: Ամենակարևորը, չպետք է թույլ տանք կուտակումներ առավոտյան, երբ դիմորդները գալիս են քննական կենտրոններ: Դրա համար այս տարի պետք է հրաժարվենք ընտանիքներով, բարեկամներով քննական կենտրոն գնալուն:

Իմ խնդրանքն է, որ առավելագույնը մեկ ուղեկցող ունենա դիմորդը: Քննական կենտրոնների մոտ որևէ մեքենա չի կայանելու, ծնողները այդտեղ չեն լինելու: Մենք նախատեսել ենք, որ պարբերաբար ծնողների փոքր խմբեր կարող են մոտենալ հեռուստացույցներին և դիտել, թե ինչ է կատարվում քննական կենտրոններում, բայց լինելու ենք չափազանց խիստ, որ կուտակումներ չլինեն»,-ասաց ԿԳՄՍ նախարարըԼ

Նա կոչ արեց հիմիկվանից այնպես պահպանել հակահամաճարակային կանոնները, որ քննության օրը կարողանան մասնակցել քննությանը:

«Ներսում հերթերը լինելու են շատ խիստ: Դիմորդները քննական կենտրոններ պետք է գնան դիմակով, այնտեղ ջերմաչափում կիրականացվի, ձեռքերը կախտահանվեն և եթե արձանագրվի, որ ջերմություն չունեն, կգնան քննական կենտրոն: Մշտական հիվանդությամբ կամ ջերմության տատանումներով ուղեկցվող հիվանդություն ունեցող դիմորդներին խնդրում ենք քննության կենտրոնի ղեկավարին ներկայացնել հիվանդության մասին ամբուլատոր քարտի համապատասխան հիմնավորմամբ բնօրինակ քաղվածք: Այսինքն պոլիկլինիկայից ստանում եք քաղվածք, որ ունեք էսինչ հիվանդությունը, որի ժամանակ ունենում եք ջերմություն եւ կարող եք ներկայալ այդ քաղվածքով: Այսինքն մենք դրանով կարձանագրենք, որ դուք առնվազն կովիդ-19-ով հիվանդ չեք, վարակակիր չեք: Բոլոր մնացած դիմորդները, որոնք կունենան ջերմություն, չեն կարող մասնակցել քննության, այս առումով շատ խիստ է լինելու»:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ նախորդ տարվա համեմատ, քննական կետրոնների թիվն, այս տարի մեծացել է: Այս տարի դիմորդների առավելագույն թիվը չի գերազանցելու 140, 150-ը, պահպանվելու է նաև նստարանների միջև 1 ու կես մետր հեռավորությունը: Իսկ գրիչները նախապես ախտահանված են լինելու, որից հետո տեղադրվելու են տարանների մեջ ախտահանման համար»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

https://www.facebook.com/arayik.harutyunyan/videos/10158456029818501/

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ