fbpx
Կառավարություն

Քննարկում ենք՝ դիտավորյալ անորակ աշխատանք իրականացնելու համար քրեական պատասխանատվություն սահմանելու հարցը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ արձագանքելով լրագրող Թաթուլ Հակոբյանի գրառմանը, որտեղ նա նշել է, որ 1985 թ-ից ի վեր Նոյեմբերյան-Երևան ճանապարհին է՝ որպես ուղևոր կամ վարորդ և այսպիսի լավ վիճակում, ինչպես այսօր էր այդ ճանապարհը չի տեսել:

«Չնայած ես ինքս որոշակի դժգոհություններ ունեմ ճանապարհաշինության ծրագրի իրականացման ընթացքի և որակի վերաբերյալ, նման գնահատական լսելը հաճելի է:

Ասեմ նաև, որ բոլոր այն դեպքերում, երբ ասֆալտապատման աշխատանքները որակական ստանդարտներին չեն համապատասխանում, դրանց դիմաց վճարումներ չեն կատարվում և միջոցներ են ձեռնարկվում անորակ աշխատանք կատարած ընկերություններին պատժելու, կամ աշխատանքը որակական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Կոնկրետ Երևան-Նոյեմբերյան հատվածում երկու այդպիսի մեծ կտոր կա: Նաև օրենսդրական փոփոխություններ ենք պատրաստում, որոնց արդյունքում անորակ աշխատանքներ իրականացնող ընկերությունները սնանկանան և հեռանան ասպարեզից:

Քննարկում ենք նաև՝ դիտավորյալ անորակ աշխատանք իրականացնելու համար քրեական պատասխանատվություն սահմանելու հարցը», – գրել է վարչապետը:

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2375658176087897?__xts__[0]=68.ARA8Mmd9QP7BqNA5a6iWy_MkLimR0lX9mi1Zx7yIpnv_AbRQog0cJQ9i7HcY6LSgLE1lqf6gR8uX2xGyH8KshOb1TX7duZOzjxq09svisOiHkjEhPbeawdgE8hnfDuufFrxccqGDEfNCM2oJK0-rGdq98pA-_HYdWVKM6LXjkhVYfwoP2euBRyb8ZNuN4U85MYfS0SmgtlQ8zbqiYi0EpZ_ntybzHhtGZJiiQW3zUD4yE6wZONg6ivLWIfBXfvUYJsBmetkxXF6WuCRDqK3y_35hc38rMMVSzyXnj2_RoBibz_Z57D3Gt4s2VlKH2PDjT5RquRMTXkflnAEftrf0lZ2r&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ