ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում այսօր տեղի է ունեցել Հաղթանակի և խաղաղության ու Հանրապետության տոներին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանը։
Նիստին մասնակցել են միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ընդգրկված տարբեր կառույցների ներկայացուցիչներ, որոնք ծանոթացրել են առանձին գերատեսչությունների կողմից մայիսյան տոներին նախատեսվող միջոցառումների ցանկը և դրանց իրականացման գործողությունների ծրագիրը:
Քննարկվել են տոնակատարություններին վերաբերող ծրագրային և կազմակերպչական մի շարք հարցեր։
Ամփոփելով ներկայացված առաջարկները՝ Սուրեն Պապիկյանը նշել է, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ծրագրերի ու միջոցառումների ոչ այնքան քանակական, որքան բովանդակային հագեցվածության վրա։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության պաշտոնական կայքից։