fbpx
Տնտեսություն

Քննարկվում է էլեկտրոնային ՀԴՄ-ների ներդրման գաղափարը

Այսօր կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ընթացքում ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը խոսեց էլեկտրոնային ՀԴՄ կտրոնների ներդրման մասին։

«Դա նոր համակարգ է, որն արդեն իսկ ստեղծվել է ՊԵԿ–ում։ Հիմա սպասում ենք, որպեսզի բիզնեսն ընդառաջ գա ու ինտեգրվի այդ համակարգին։

Սա հնարավորություն է տալու էլեկտրոնային ծառայություններ մատուցող, հեռախոսի միջոցով պատվերներ ստացող կազմակերպություններին տրամադրել էլեկտրոնային ՀԴՄ–ներ», – ասաց Փաշայանը։

Նա նշեց նաև, որ ՊԵԿ-ը Կենտրոնական բանկի հետ քննարկում է էլեկտրոնային ՀԴՄ-ների գաղափարը։

Տվյալ գաղափարի մասին այսօր ԱԺ-ում խոսեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հիմա աշխատում ենք օնլայն ՀԴՄ-ի թողարկման մեխանիզմի ստեղծման վրա», – ասաց վարչապետը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ