Քննչական կոմիտեում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ

Ամենադիտվածներ

ՀՀ դատախազության նոր ստուգումների արդյունքում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կրկին հայտնաբերվել են խախտումներ

2020 թվականի փետրվարի 28-ին ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը:

Նիստին մասնակցել են կոլեգիայի անդամները, ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Նիստի ժամանակ քննարկվել են քննչական կոմիտեի վարույթում քննվող պետությանը պատճառված գույքային վնասի դեպքերով հարուցված կոռուպցիոն և այլ բնույթի քրեական գործերի քննության արդյունավետությանը, որակի կատարելագործմանը և հանրային վստահության ամրապնդմանն ուղղված մի շարք միջոցառումներին վերաբերող հարցեր:

Քննարկման ընթացքում ՀՀ ՔԿ նախագահ Հ.Գրիգորյանը տվել է կոնկրետ հանձնարարականներ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ