fbpx
Խորհրդարան

Կորոնավիրուսի հարցով քննիչ հանձնաժողովը նոր հարցեր է ուղղել Կառավարությանը

Ազգային ժողովի Կորոնավիրուսի դեմ կառավարության մղած պայքարի արդյունավետությունը ստուգող քննիչ հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանն այսօր նիստի ընթացքում խոսեց Կառավարությանն ուղարկված հարցերի մասին։

Նա հայտնեց, որ նոր հարցեր են ուղարկվել Կառավարությանը, մասնավորապես՝ Էկոնոմիկայի, արդարադատության նախարարներին ու ՊԵԿ-ին։

Հանձնաժողովը մտադիր է վերլուծել, թե ինչ դժվարություններ է ունեցել բիզնեսը համաճարակի ընթացքում ու արդյոք ժամանակին և անհրաժեշտ ծավալով միջոցառումներ է իրականացվել այդ ուղղությամբ պետական միջոցառումները։ Հենց այս նպատակով ու սրա վերաբերյալ են Կառավարությանն ուղված նոր հարցերը։

Խաչատրյանը նշեց նաև, որ հանձնաժողովը Կառավարությունից պատասխաններ ևս ստացվել է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ