Քաղաքականություն

Քոչարյանը փոխվել չի կարող. Սուրեն Սուրենյանց

Պատմաբան- քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը իր Facebook-յան էջում գրել է.

«Քոչարյանը փոխվել չի կարող

Ռոբերտ Քոչարյանը կոչ է արել չվախենալ ռազմական հեղաշրջումից։ Ու սա ասում է մի մարդ, ով տասը տարի երկիր է ղեկավարել։ Եթե նման արեժհամակարգով է Քոչարյանը հավակնում վարչապետության, ապա հետևանքերը փաստացի նույնն են լինելու, ինչ նրա նախագահության տասնամյակում։

Մյուս կողմից, Քոչարյանին չեմ մեղադրում, որորվհետև 1998-ին նա իշխանության է եկել հենց պալատական հեղաշրջման ճանապարհով ու թերևս քաղաքական պայքարի այլ գործիք չի էլ ճանաչում։
Բայց մի բան ուզում եմ բոլորիդ հիշեցնել։

Երբ տեղի էր ունեցել Հոկտեմբերի 27-ը ու գրեթե բոլորը, այդ թվում՝ գեներալիտետը, պահանջում էին Քոչարյանի հրաժարականը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին հորդորելով վերադառնալ, Առաջին նախագահը ոչ միայն տուրք չտվեց իրեն ուղղված կոչերին, այլ հրապարակային հայտարարությամբ կոչ արեց համախմբվել այդ օրվա նախագահի շուրջ։
Տեր-Պետրոսյանի վարկանիշը գուցե տուժեց, բայց նա պետական մտածողության մաստեր կլաս ցույց տվեց՝ չվտանգելով երկրի անվտանգությունը, կայունությունը»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ