fbpx
Իրավական

Քոչարյանի ճակատագիրը պատգամավորի կարգավիճակում կորոշի ԱԺ-ն

Այսօր Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով հերթական դատական նիստի ժամանակ դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ առկա է հանգամանք, որը խոչընդոտում  է տվյալ գործի քննությանը։ Խոսքը վերաբերվում է նրան, որ Ռոբերտ Քոչարյանը և Արմեն Գևորգյանը պատգամավորության թեկնածու են և հնարավոր ձեռքբերվելիք պատգամավորի կարգավիճակը անձեռնմխելիություն կստեղծի նրանց համար և քրեական հետապնդումը կդադարեցվի։

Մենք այս հանգամանքի հետ կապված զրուցեց ընտրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոնիսյանի հետ։

Հարցին՝ թե արդյոք հնարավոր չէր ստեղծել այնպիսի լծակներ, որոնց առկայության դեպքում քրեական հետապնդման մեջ գտնվող անձը չկարողանար պատգամավորի թեկնածություն առաջադրեր, Իոնիսյանը ասաց, որ նման բան հնարավոր չի, քանի որ դա հակասահմանադրական է։

Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու կամ չզրկելու հետ կապված Իոնիսյան պարզաբանեց,-«Քոչարյանը դեռ թող սպասի, տեսնի, եթե պատգամավոր դառնում է, Ազգային ժողովը անձեռնմխելիությունից զրկում է, թե չի զրկում։ Եթե չի դառնում պատգամավոր ուրեմն թող շարունակեն քրեական գործերը»։

Լիլիթ Խլղաթյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ