fbpx
Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանի գույքն ու եկամուտները․ 1 միլիարդ դրամ, շուրջ 2․2 միլիոն դոլար

2021 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող 26 քաղաքական ուժերի պատգամավորների թեկնածուները Կենտրոնական ընտրական հանձնաժողովին են ներկայացրել իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը:

Իրավաբան.net-ը հրապարակում է կուսակցությունները գլխավորող առաջին համարների, հասարակական մեծ հետաքրքրություն ունեցող գույքի ու եկամուտների հայտարարագրերը։

Ընտրություններին 24-րդ համարի տակ հանդես եկող «Հայաստան» դաշինքը գլխավորում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Մայիսի 1-ի դրությամբ ներկայացրած հայտարարագրի համաձայն, նա «Սիստեմա» ԲՖԿ (ՌԴ) անկախ տնօրեն է։

Որպես անշարժ գույք Ռոբերտ Քոչարյանը հայտարարագրել է․

Բնակարան Ստեփանակերտում (համատեղ սեփականություն) – 195․85 քմ,
Բնակելի տուն Երևանում (սեփականություն) – 1715,7 քմ։
Նրա եկամուտները կազմել են․

28․915․000 դրամ՝ կորպորատիվ պարտատոմս (արժետոմս),
78․155 դոլար՝ բանկային ավանդ (տոկոսային),
199․300 դոլար՝ «Սիստեմա» ԲՖԿ (վարձատրում)։
Հունիսի 5-ի՝ հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ, Ռոբերտ Քոչարյանի դրամական միջոցները կազմել են․ 980․000․000 դրամ,
1․927․000 դոլար։

Պաշտոնաթող նախագահը նաև հայտարարագրել է «Սիստեմա» ԲՖԿ-ում իր բաժնետոմսի չափը՝ 0,0306 տոկոս։

Հիշեցնենք, նաև, որ մայիսի 18-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտնել էր, որ Քոչարյանը որոշել է հեռանալ «Սիստեմայից»։

«Ռոբերտ Քոչարյանը որոշել է հեռանալ ԲՖԿ «Սիստեմայից։ Մի քանի օր առաջ նա հրաժարվել է շարունակել աշխատանքը տնօրենների խորհրդում։ Ըստ արժանավույնի գնահատելով 12-ամյա արդյունավետ աշխատանքի պատմությունը, Նախագահ Քոչարյանը, այնուամենայնիվ, սկզբունքային որոշում է կայացրել հրաժարվել այն շարունակելու հնարավորությունից։ Նա կավարտի իր պարտականությունների կատարումը հունիսի վերջին կայանալիք բաժնետերերի ժողովից հետո։ Նախագահ Քոչարյանն այլևս կենտրոնացնելու է իր ուշադրությունը և ջանքերը Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերների հաղթահարման և քաղաքական օրակարգի հարցերի լուծման վրա»

Ռոբերտ Քոչարյանը ռուսաստանյան խոշորագույն «ՍԻՍՏԵՄԱ» ԲՖԿ տնօրենների խորհրդի անդամ է 2009 թվականից»,- ասված էր հայտարարության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ