ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Facebook-ի էջում հայտարարություն է արել և տեսանյութ հրապարակել։
«Առաջիկա ընտրություններին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբրետ Քոչարյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ հանդես կգանք դաշինքով։
Դաշինքը պատրաստակամ է ստանձնել ամբողջական պատասխանատվություն՝ համազգային միասնականությամբ և համատեղ ջանքերով ձևավորել նոր որակի իշխանություն, լուծել երկրի առջև ծառացած լրջագույն մարտահրավերները, կասեցնել պետականության փլուզումը, կերտել Հայաստանի երաշխավորված ապագան»,- ասված է հայտարարության մեջ։
https://www.facebook.com/IshkhanSaghatelyanOfficial/videos/423881112207883