ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները նամակ փոխանցեցին Իտալիայի դեսպանատանը:
Ակցիայի մասնակիցները նշեցին, որ նամակում նշված է 29 կետ եւ փաստեր, որոնք վկայում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ արդեն մեկ տարի տեւող հետապնդման ընթացքում թույլ տրված խախտումների մասին:
«Սա բողոքի ակցիա չէ, մենք պարզապես փորձում ենք ԵՄ երկրների դեսպաններին այս նամակները հանձնելով՝ հասկանալ նրանց դիրքորոշումը եւ տեսակետը»,-ասաց ակցիայի մասնակիցներից Գագիկ Բաղդասարյանը:
Ակցիայի մասնակիցները նշեցին, որ արձագանքներ դեռ չկան, սակայն նրանք դեսպանատանը խնդրել են իրենց տեսակետը հրապարակային հայտնել: