fbpx
Իրավական

Պաշտպանները միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել Քոչարյանին

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները գրավի դիմաց նրան ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել։

Դատարանի այսօրվա նիստում փաստաբան Արամ Վարդևանյանը միջնորդություն է ներկայացրել իր պաշտպանյալի հանդեպ խափանման միջոցը փոխելու և գրավի դիմաց ազատ արձակելու մասին։ Վարդևանյանը մանրամասն ներկայացրել է պաշտպանության կողմի դիրքորոշումը, վերադաս դատական ատյանների նախադեպային որոշումները, կասկածների համար նախադրյալների բացակայությունը պաշտպանյալի պատշաճ վարքի մասին, հղումը նույն դատավոր Աննա Դանիբեկյանի նախորդ որոշմանն առ այն, որ քննության վրա ազդեցության ռիսկերը կամ դրանից շեղումը լիովին վերացված չեն, բայց կրճատվել են, և միջնորդել է գրավ կիրառելու մասին։ Գրավի չափը փաստաբանը թողել է դատարանի հայեցողությանը։

Փաստաբան Հայկ Ալումյանը լրացրել է գործընկերոջ փաստարկները՝ հատկապես նշելով, որ այդ միջնորդությունը քննադատություն չէ դատավորի կայացրած նախկին որոշման։

«Մենք դա կբողոքարկենք վերադաս ատյաններում։ Այս միջնորդությունը վերաբերում է հետագա զարգացումներին և հիմնված է ձեր իսկ որոշումների վրա»,-ասել է Ալումյանտը։

Մեղադրող կողմը դեմ է արտահայտվել՝ հատկապես ընդգծելով այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանը լավ կապեր ունի ինչպես ներսում, այնպես էլ, հատկապես, Հայաստանի սահմաններից դուրս։ Մեղադրող կողմի կարծիքով՝ մնում են քնությունից խուսափելու ռիսկերը, ինչպես և դատավարության վրա ազդեցությունը։ Որպես փաստարկների հաստատում մեղադրողը հիշատակել է քննության տվյալները 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների ապացույցները փոխելու մասին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ