Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը ինքնաբացարկի մասին միջնորդություն ներկայացրեց Վերաքննիչի դատավոր Արմեն Դանիելյանին:
Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ դատարանում քննվում է առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված դատախազության բողոքը, որը բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը գործի նյութերն ամբողջ ծավալով տրամադրելու վերաբերյալ:
Փաստաբանը ներկայացրեց մի շարք կետեր, որոնք հաստատում են դատավորի ինքնաբացարկի անհրաժեշտությունը: Արամ Վարդևանյանը նշեց նույն գործով բերված նախկին բողոքներով դատավորի կողմից ավելի վաղ թույլ տրված խախտումները:
«Խոսքն ընդհանրապես այն մասին չէ՝ դուք կարո՞ղ եք արդյոք օբյեկտիվ լինել, խոսքը ձեր սուբյեկտիվության մասին է»,-հավելեց փաստաբանը:
