fbpx
Խորհրդարան

10:46 16/1/2019

Քրդական գործակալությունն անդրադարձել է ՀՀ ԱԺ-ի նիստին

Քրդական ANF գործակալությունն անդրադարձել է Հայաստանի 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին՝ շեշտը դնելով այն հանգամանքի վրա, որ խորհրդարանի առաջին նիստը վարել է Հայաստանում քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գործակալությունը նշում է, որ Կնյազ Հասանովը վարել է Հայաստանի 7-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը, որը ձևավորվել է դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում:

Քրդական գործակալությունն ընդգծում է, որ Հայաստանի օրենսդրության համաձայն՝ ընտրություններից հետո Ազգային ժողովի առաջին նիստը վարում է տարիքով ամենամեծ պատգամավորը, իսկ Կնյազ Հասանովը Հայաստանի նոր խորհրդարանի ամենատարեց պատգամավորն է:

Գործակալությունը նաև անդրադարձել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահի ընտրության քվեարկությանը՝ նշելով, որ Հայաստանի ԱԺ նախագահ է ընտրվել Արարատ Միրզոյանը:

Հայաստանի 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը կայացել է հունվարի 14-ին: Առաջին նիստը վարել է ՀՀ-ում քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը՝ որպես ամենատարեց պատգամավոր:

Վերեվ