Քրդերը վերահսկողություն են հաստատել Սարի Քանի քաղաքում

Քրդական ուժերը լիակատար վերահսկողություն են հաստատել Սարի Քանի քաղաքում: Այս մասին հայտարարել է Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբի ղեկավար Ռամի Աբդուլահմանը։

Ինչպես փոխանցում է աղբյուրը, քրդական ուժերին հաջողվել է նաև վերադարձնել Թել Խալաֆը և շարժվել դեպի արևմուտք:

Թեժ մարտեր են ընթացել, սակայն քրդերին հաջողվել է մուտք գործել Սարի Քանի, որտեղ և տեղակայված են եղել թուրքական ռազմական խմբավորումները:

Թուրքիան հոկտեմբերի 9-ից «Խաղաղության աղբյուր» կոչվող ռազմական օպերացիա է սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում։ Էրդողանը ավելի վաղ նշել է, որ իրենք ունեն այդ իրավունքը։

Էրդողանն ավելի վաղ ԵՄ-ին սպառնացել էր բացել բոլոր անցակետերը ներգաղթյալների համար։ Գերմանիայաից արձագանքել էին, որ Բեռլինը հուսով է՝ երկրում ներգաղթյալների տեղակայման հարցում Անկարան հավատարիմ կմնա ԵՄ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը։

ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների են ենթարկվում Թուրքիայի պաշտպանության, ներքին գործերի և էներգետիկայի նախարարներ Հուլուսի Աքարը, Սուլեյման Սոյլուն և Ֆաթիհ Դոնմեզը: Պատժամիջոցներ են գործելու նաև պաշտպանության և էներգետիկայի նախարարությունների նկատմամբ։

Ամենաթարմ