fbpx
Իրավական

Քրեակատարողական ծառայության պետն այցելել է «Գորիս» ՔԿՀ

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների ներկայիս պայմաններին, ընդհանուր վիճակին ծանոթանալու, այնտեղ առկա խնդիրները վերհանելու և արձանագրելու նպատակով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը շարունակում է իր աշխատանքային այցերը քրեակատարողական հիմնարկներ: Սեպտեմբերի 18-ին ծառայության պետը տեղակալ, արդարադատության գնդապետ Ռոբերտ Մինասյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով եղել է ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում:

Շրջելով հիմնարկի բնակելի տարածքում՝ տեղում ծանոթացել է կալանավորված անձանց և դատապարտյալների պահման պայմաններին, նրանց իրավունքների պատշաճ իրացմանը: Եղել է զբոսահրապարակում, հանձնուքների ընդունման և տեսակցությունների սենյակներում, ճաշարանում, որտեղ ստուգել է սննդի որակն ու պատրաստման պայմանները, ծանոթացել օրվա ճաշացանկին: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հիմնարկի բուժմասի տեխնիկական հագեցվածությանը: Ազատազրկված անձանց հետ առանձնազրույցների ընթացքում հիմնականում բարձրացվել են նրանց պահման պայմանների բարելավմանը, բուժսպասարկմանը, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատմանն առնչվող հարցեր:

Հիմնարկի վարչակազմի հետ անցկացված խորհրդակցության ժամանակ ծառայության պետի կողմից տրված հանձնարարականները հիմնականում ուղղված են եղել արձանագրված թերությունները ողջամիտ ժամկետներում վերացնելուն, ինչպես նաև հրահանգվել է գործել միայն օրենքի սահմաններում, բացառել ցանկացած անօրինական կապ ազատազրկված անձանց և տեղաբնակների հետ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ազատազրկվածների գերակշիռ մասը տեղի բնակիչներ են։ Ա. Գոյունյանը կարևորել է նաև ազատազրկված անձանց կողմից բարձրացված առաջնահերթ հարցերին հնարավոր լուծումներ տալու անհրաժեշտությունը, հանձնարարվել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել դատապարտյալների զբաղվածության խնդրին ևս:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿԾ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ