fbpx
Իրավական

Քրեակատարողական հիմնարկներում գերծանրաբեռնվածության խնդիր չկա. Արտակ Զեյնալյան

Այս տարվա երեք ամիսների ընթացքում քրեակատարողական հիմնարկներից ազատվել է 339 անձ, որոնց մեծ մասի ազատազրկման ժամկետն է սպառվել: Այս մասին ապրիլի 29-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նա նշեց, որ մարդկանցից 41-ն ազատվել է պայմանական վաղաժամկետ պայմաններով:

Նախարարը նաև հավելեց, որ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում գերծանրաբեռնվածության խնդիր չկա, յուրաքանչյուր մահճակալի վրա գրանցված է մեկ դատապարտյալ:

«2019թ. ապրիլի 1-ի դրությամբ Քրեակատարողական հիմնարկներում պահվում է 2287 անձ: Այդ թիվը 1248-ով պակաս է 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ: 2287 անձից 985-ը կալանավորված են, 1302-ը՝ դատապարտված: Հայաստանի ՔԿՀ-ներում գերծանրաբեռնվածության խնդիր չկա: Յուրաքանչյուր մահճակալի վրա գրանցված է մեկ դատապարտյալ, դրանից բխող բոլոր արատավոր երևույթները վերացված են: ՔԿՀ-ներում կա 5350 մահճակալ»,- ասաց Զեյանլյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ