Հայաստանի Հանրապետւթյան քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 7-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ՝ 2021 թվականի նոյեմբերի 22-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված կրակոցներից սպանության դեպքի առթիվ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։
- Ադրբեջանցիները հայ գերիներին ծեծում ու ստորացնում են․ Human Rights Watch
- Գուրգենը չի լքել դիրքը, ու երբ կռիվն անհույս է դարձել՝ պայթեցրել է այն․ հերոսական պատմություն՝ վերջին մարտերից
«Հավելենք, որ նշված դեպքը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերին ուղղված՝ հակառակորդի կրակոցների արդյունքում, ինչի հետևանքով ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրիկ Յուրիկի Սաֆարյանը ստացել է կրծքավանդակի կողմնային պատի հրազենային միջանցիկ մահացու վնասվածք:
Կատարվում է նախաքննություն», – ասված է հաղորդագրության մեջ: