ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտնել է, որ ՀՀ պարեկային ծառայողների հետ դեկտեմբերի 15-ին համատեղ վերահսկողական աշխատանքներ է իրականացրել Երևանի Կենտրոն վարչական շրջանում և դրան հարակից տարածքներում։
«ՔՏՀԱ տեսչական մարմինը COVID-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը դիտարկելու նպատալով ուսումանասիրել է կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 35 տրանսպորտային միջոց։
- ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկել է Կենտրոնի և Նորք-Մարաշի հանրային տրանսպորտը
- ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկել է Մալաթիա-Սեբաստիայի հանրային տրանսպորտը
Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 3 դեպք, որոնք վերաբերել են վարորդների կողմից դիմակ չկրելուն։ Դրանց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։