ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտնել է, որ ղեկավար Գեղամ Շախբազյանի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժինը ստուգումներ է իրականացրել ՀՀ, ք․ Երևան, Արին-Բերդի փող․, 19ա շենք հասցեում գտնվող «Մեհրաբյան և որդիներ» ՍՊ ընկերությունում՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության պահանջների կատարման և պահպանման նկատմամբ:
«Ստուգման ժամանակ «Մեհրաբյան և որդիներ» ՍՊԸ-ի կողմից չեն ներկայացվել շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտների (այսուհետ՝ ԱՎՕ)՝ տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննության եզրակացությունները և ռեեստրում գրանցման վկայականները։ Այսինքն՝ խախտվել են «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի մի քանի պահանջներ: Մասնավորապես՝ ԱՎՕ-ներ շահագործողները պետք է դրանք գրանցեն հաշվառման գրանցամատյանում՝ ռեեստրում, ինչպես նաև տարեկան առնվազն մեկ անգամ տեխնիկական անվտանգության փորձաքննություն անցնեն: Մինչդեռ՝ ընկերությունը առանց այդ պահանջների կատարման շահագործել է 2 արտադրական վտանգավոր օբյեկտ՝ կոմպրեսորային կայան և օդի բարձր ճնշման տակ աշխատող սարքավորում:
- ՔՏՀԱ տեսչական մարմինը մշտադիտարկել է Կենտրոնը և Նորք-Մարաշը
- Ավան և Նոր-Նորք վարչական շրջաններում իրականացված դիտարկման արդյունքում ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը 3 խախտում է հայտնաբերել
Դա «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ենթակա է վարչական պատասխանատվության։ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, որպես վերահսկողություն իրականացնող մարմին, հիմք ընդունելով վարչական վարույթում առկա ապացույցները և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ, 282-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով «Մեհրաբյան և որդիներ» ՍՊ ընկերությանը ենթարկել է վարչական պատասխանատվության՝ վերջինիս նկատմամբ կիրառելով վարչական տույժ՝ տուգանք՝ յուրաքանչյուրի օբյեկտի համար՝1 միլիոն ՀՀ դրամի չափով, ընդհանուր՝ 2 միլիոն ՀՀ դրամով»,- ասվում է հաղորդագրության մեջ։