fbpx
Խորհրդարան

Ռադիոյի և հեռուստատեսության մասին օրենքը չպետք է փոխվի աստիճանաբար․ Գեղամ Մանուկյան

Օրենքը չպետք է փոխվի աստիճանաբար՝ նոր օրենսդրական նախաձեռնությունների ընդունման ճանապարհով: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, «Օրենսդրական փոփոխություններ տեսալսողական մեդիածառայությունների ոլորտում» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարեց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տեղեկատվական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանը:

Մանուկյանի խոսքով՝ Ռադիոյի և հեռուստատեսության ոլորտում բարեփոխումներն իսկապես անհրաժեշտ են, սակայն փոփոխություններն այնքան բազմաշերտ են, որ լուծումը պետք է համալիր լինի:

«Շատ կարևոր է, թե ինչ չափորոշիչներով են հեռուստաալիքները լիցենզիաներ տրամադրելու: Շատ կարևոր է բազմակողմ, օբյեկտիվ տեղեկատվության առկայությունը, որը հասարակությանն է ներկայացվում նորությունների ծրագրերի միջոցով: Դրանք շատ գեղեցիկ խոսքեր են, որոնք կարելի է հանդիպել գրքերում, նախընտրական գործընթացների ժամանակ»,-ասաց նա։

Միաժամանակ Գեղամ Մանուկյանը նշեց, որ վերջին երկու տարում, երբ հանրապետությունում մեկնարկեցին տարբեր նախընտրական գործընթացներ, հեռուստաալիքները քաղաքական մրցավազքի բոլոր մասնակիցների համար հավասար հնարավորություններ ստեղծելու առումով աղետալի իրավիճակում հայտնվեցին։

«Այս կամ այն քաղաքական ուժը կամ առանձին քաղաքական գործիչ հանգիստ կարող էին հայտարարել ինչ-որ սուբյեկտիվ պատճառներով այս կամ այն հեռուստաալիքի ծրագրին չմասնակցելու մասին»,-պարզաբանեց նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ