Էռնեստո Վալվերդեն վերջերս լքեց կատալոնական «Բարսելոնան»։
Իսպանական ակումբի ղեկավարությունը Վալվերդեի հետ պայմանագիրը դադարեցրել էր վաղաժամկետ։ Այն ուժի մեջ էր ևս 1,5 տարի։ Վաղաժամկետ ղժման համար «Բարսան» պետք է փոխհատուցում տրամադրեր Վալվերդեին, սակայն մարզիչը հրաժարվել է դրանից՝ ի օգուտ ակումբի։
Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն։