Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսիի հետ:
Այս մասին հայտնել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին
Հեռախոսազրույցի ընթացքում Ռաիսին շնորհավորել է Աբդել Ֆաթթահ աս Սիսիին Եգիպտոսի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Բացի այդ, զրուցակիցները քննարկել են Պաղեստինի շուրջ ստեղծված իրավիճակը ՝ ընդգծելով իսլամական միասնության կարևորությունը:
Երկու երկրների նախագահները պայմանավորվել են կոնկրետ քայլեր ձեռնարկել երկու երկրների միջև հարցերի վերջնական կարգավորման համար: