«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը հաջորդ ամռանը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկո»։ Այս մասին հաղորդում է Movistar-ը
Մադրիդյան ակումբը ցանկանում է թանկարժեք պայմանագիր կնքել «Բարսելոնա»-ի հետ ֆուտբոլիստի պայմանագրի ավարտից մեկ տարի առաջ։ Գործարքի արժեքը կարող է կազմել շուրջ 45 մլն դոլար։
Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա Ռակիտիչը Լա Լիգայում միայն մեկ հանդիպում է անցկացրել կատալոնական ակումբի հիմնական խաղացողի դերում: Նրա ակտիվում ընդամենը 16 խաղ կա, որոնցում նա դարձել է մեկական գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ։
