Marca-ի հաղորդմամբ՝ «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը հնարավոր է բաց թողնի Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի՝ «Լևանտեի» դեմ հանդիպումը:
Պատճառն այն է, որ պաշտպանը ծնկի հետ կապված խնդիրներ ունի։
«Ռեալ Մադրիդ»-«Լևանտե» հանդիպումը կայանալու է հունվարի 30-ին և մեկնարկելու է 19:15-ին: