fbpx
Սպորտ

Հայտնի է՝ Ռամոսը որտեղ կարող է շարունակել կարիերան

38-ամյա իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը, որն այսօր ավելի վաղ պաշտոնապես հեռացել է «Սևիլիայից», կարիերան կարող է շարունակել ԱՄՆ-ում:

Ռամոսը բավականին շատ առաջարկներ է ունեցել այս ընթացքում։ Athletic-ը հայտնում է, որ իսպանացու ծառայություններով հետաքրքրված է «Սան Դիեգոն»։ Սա MLS-ի նոր ակումբ է, որն իր նորամուտը կնշի MLS-ի հաջորդ մրցաշրջանում:

Բանակցությունները շարունակվում են։ Այս պահին «Սան Դիեգոն» պայմանագիր է կնքել 4 խաղացողների հետ՝ Դյուրանտ Ֆերիի, Յեպպե Տվերսկովի, Մարկուս Ինգվարտենի, ինչպես նաև Իրվինգ Լոզանոյի հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ