Իտալացի հայտնի մոդելյորներ Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբանան ներողություն են խնդրել այն բանից հետո, երբ Չինաստանում Dolce&Gabbana ապրանքանիշին ռասիզմի և սեքսիզմի մեջ են մեղադրել: Իրենց ուղերձը նրանք տեսագրել են: Այս մասին հայտնում է 1in.am լրատվականը:
Ուղերձի վերջում մոդելյորները չինարեն ներողություն են խնդրել:
«Չինաստան անհամար այցելությունները մեզ ստիպեցին էլ ավելի սիրել չինական մշակույթը: Իհարկե, մենք ևս նախկինի նման սովորելու բան ունենք: Մենք պետք է ներողություն խնդրենք մեր թույլ տված սխալների համար»,-ընդգծել է Դոլչեն:
Գաբանան իր հերթին նշել է, որ իրենք «երբեք չեն մոռանա այդ փորձը և այդ դասը»՝ հավելելով, որ այդպիսի բան այլևս երբեք չի կրկնվի:
Ուղերձի վերջում երկու մոդելյորներն ասել են. «Ներողություն»:
https://www.youtube.com/watch?time_continue=12&v=AioViBJb3Xo