fbpx
Աշխարհ

ԵԱՀԿ գործող նախագահ Ռաուն այցելելու է Ուկրաինա, որից հետո՝ Ռուսաստան

Լեհաստանի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուն առաջիկայում կայցելի Ուկրաինա, որից հետո՝ Ռուսաստան։

Այս մասին հայտնում է RIA-ն։

Նշվում է, որ Ռաուն փետրվարի 11-ին այցելելու է Ուկրաինայի արևելք։ Նա իր այցի ընթացքում լինելու է նաև Կիևում ու հանդիպելու է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ու ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբայի, ինչպես նաև՝ մի շարք այլ պաշտոնյաների հետ։

Քննարկումների առանցքում լինելու է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակն ու ԵԱՀԿ աջակցությամբ ճգնաժամմի ապաէսկալացիան։

Այնուհետև, փետրվարի 15-ին, Ռաուն այցելելու է Մոսկվա։ Այնտեղ նա հանդիպելու է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպման ընթացքում մի շարք երկկողմ հետաքրքրության հարցեր են քննարկվելու, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի դերը Ուկրաինայի արևելքում ու Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակների կարգավորման հարցում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ