Ադրբեջանը ևս 13 հայ ռազմագերիների դատապարտեց 6 տարվա ազատազրկման

Հրապարակող՝

Ադրբեջանը ևս 13 հայ ռազմագերիների դատապարտեց 6 տարվա ազատազրկման

Ամենադիտվածներ

Հուլիսի 29-ին Interfax.az-ը գրել է, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն դատավճիռ է կայացրել ևս 13 հայ գերիների նկատմամբ, որոնց մեղադրում է «Ադրբեջանի տարածքում ահաբեկչական սադրանքներ և այլ հանցավոր գործողություններ կատարելու մեջ»։

Ըստ քրեական գործի նյութերի՝ «2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնության արդյունքում զինադադարի հասնելուց հետո հայկական զինված կազմավորումները գաղտնի մուտք են գործել Ադրբեջանի տարածք և դիրքեր են գրավել Հադրութ գյուղի հյուսիս-արևմուտքում գտնվող անտառապատ տարածքում»։

Դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել հայ ռազմագերիներին։ Նշվում է, որ հայ ռազմագերիները պատիժը կրելուց հետո պետք է արտաքսվեն Ադրբեջանից:

Ամենաթարմ