Ռուսաստանի ԱԳՆ-ն նախազգուշացում է տարածել Ադրբեջան մեկնող իր քաղաքացիների համար։
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելու պատրվակով Ադրբեջանի սահմանային ծառայությունը շարունակում է արգելել երկրի տարածք մուտք գործել այն անձանց՝ անկախ քաղաքացիությունից, որոնք ունեն հայկական պատկանելության անմիջական կամ անուղղակի նշաններ: Դա հիմնավորվում է այդ անձանց անձնական անվտանգությունն ապահովելու անկարողությամբ:
Ադրբեջանական կողմին ռուսական կողմի բազմաթիվ դիմումները՝ Ադրբեջանի Հանրապետություն ժամանող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների նկատմամբ ազգային պատկանելությամբ պայմանավորված խտրական գործողությունների անթույլատրելիության մասին, անտեսվում են։
Հաշվի առնելով այս հանգամանքները՝ խորհուրդ ենք տալիս Ռուսաստանի քաղաքացիներին՝ Ադրբեջան մեկնելիս մանրամասն ուսումնասիրել հավանական ռիսկերը»,- նշված է փաստաթղթում: