fbpx
Աշխարհ

Մենք անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակով․ ՌԴ ԱԳՆ

Հուլիսի 30-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին զինված միջադեպերը մտահոգություն են առաջացնում, Ռուսաստանը պատրաստ է տրամադրել բոլոր անհրաժեշտ օգնությունը իրավիճակը կարգավորելու համար, այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

«Մենք լրջորեն անհանգստացած ենք հայ-ադրբեջանակա սահմանի որոշ հատվածներում վերջին զինված միջադեպերով, որոնք մարդկային զոհերի պատճառ են դարձել: Մենք ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին, վիրավորներին ապաքինում մաղթում»,- ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության տնօրենի տեղակալ Ալեքսանդր Բիկանտովը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ