Մոսկվան մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի անօրինական զինված խմբավորումների գրոհայինների տեղափոխման մասին հաղորդագրություններով, ասվում է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի մեկնաբանության մեջ:
«Խորապես մտահոգված ենք այդ գործընթացներով, որոնք հանգեցնում են ոչ միայն հակամարտության գոտում լարվածության է՛լ ավելի մեծացմանը, այլև երկարաժամկետ սպառնալիք են ստեղծում տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ըստ ստացվող տեղեկությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի է տեղափոխվում անօրինական զինված խմբավորումների, մասնավորապես ՝ Սիրիայից, Լիբիայից զինյալներ մարտական գործողություններին մասնակցելու նպատակով:
«Շահագրգիռ պետությունների ղեկավարներին կոչ ենք անում գործուն միջոցներ ձեռնարկել հակամարտությունում օտարերկրյա ահաբեկիչների և վարձկանների օգտագործումը թույլ չտալու և տարածաշրջանից նրանց անհապաղ դուրս բերելու ուղղությամբ»,- ընդգծել են գերատեսչությունում: