Օգոստոսի 13-ին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնել է, որ ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է սահմանային անցակետում։
«Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 32-ամյա Դավիդ Ս.-ն, որը մայիսի 10-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի (Զենքի, հրազենի ապօրինի ձեռքբերումը, փոխանցումը, վաճառքը, պահեստավորումը, փոխադրումը կամ կրումը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
- Մեկ օրում հայտնաբերվել է իրավախախտման 3072 դեպք. ՀՀ ոստիկանություն
- ՀՀ ոստիկանությունը կոչ է անում չգնալ օդանավակայան. հարազատներին դիմավորելու կարիք չկա
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,-ասվում է հաղորդագրության մեջ: